Արդեն 5.5 տարի՝ կրկին թարմացված «սև ցուցակում». Տաթևիկ Ռևազյանի «լավությունը»՝ Քաղավիացիային

Ուղիղ 5.5 տարի է անցել 2021թ. հունիսյան չարաբաստիկ այն օրվանից, երբ հայկական օդանավերը ներառվեցին ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկում, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին:

Այլ կերպ ասած՝ հայկական օդանավերը հայտնվեցին եվրոպական սև ցուցակում, և որևէ հայկական գրանցում ունեցող թռչող սարք Եվրամիության օդային սահմանը չի հատում:

2018թ. հեղափոխություն կոչվածից հետո դանիաբնակ մի հայ աղջիկ՝ Տաթևիկ Ռևազյան անունով, որոշեց Հայաստանում ու Հայաստանի ավիացիայի համբավի հաշվին անբովանդակ կարիերա անել՝ հայկական քաղաքացիական ավիացիան այնպիսի խորը անդունդ նետելով, որից ցայսօր դուրս գալ չի կարողանում:

Այդ ժամանակից ի վեր Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը պարբերաբար հայտարարում է, որ աշխատանքներ են տարվում հայկական օդանավերը եվրոպական «սև ցուցակից» հանելու համար, և, որ դրան շա՜տ քիչ է մնացել:

Կարդացեք նաև

Նման մի հայտարարություն էլ օրերս եղավ. ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքներն արված են:

«Սեպտեմբերի սկզբին ԵՄ-ի կողմից կատարվել է գնահատողական այց Հայաստան։ Այդ ընթացքում արձանագրված թերությունները եղել են բացառապես տեխնիկական։ Դրանք ուղիղ ազդեցություն չունեն թռիչքային անվտանգության վրա։ Այցի ընթացքում իրենք եղել են երկու հայկական ավիաընկերությունում, որտեղ նույնպես գրանցել են որոշ թերություններ, որոնք կրկին տեխնիկական են, թռիչքային անվտանգության վրա ազդեցություն չունեցող։

Ավելին, այդ թերությունները այս ընթացքում վերացվել են ավիաընկերությունների կողմից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն երկու շաբաթ առաջ Բրյուսելում բավական հանգամանալից ներկայացրել էր իր կատարած ամբողջ աշխատանքը։ Կարող ենք ասել, որ բոլոր հիմնական թերությունները վերացվել են, իսկ այն հարցերը, որոնք պահանջում են երկարաժամկետ աշխատանք, բնականաբար, ընթացքի մեջ են։

Դրանից բացի, հավելենք, որ ԵՄ գործընկերներին նախապես ուղարկվել էր ուղղիչ գործողությունների պլանը, որը նույնպես քննարկվել է բրյուսելյան այդ հանդիպման ընթացքում»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ ասել էին Քաղավիացիայի կոմիտեից:

Բայց ցուցակը հերթական անգամ թարմացվեց դեկտեմբերի 8-ին, և իրավիճակը մնաց անփոփոխ:

Հայկական որևէ օդանավ, որևէ թռչող սարք չի կարող մտնել Եվրամիության օդային տարածք: «Սև ցուցակում» են «AIR DILIJANS», «ARMENIAN AIRLINES», «ARMENIA AIRWAYS», «ARMENIAN HELICOPTERS», «FLAY ARNA», «FLYONE ARMENIA», «NOVAIR», «SHIRAK AVIA» ավիաընկերությունները և անգամ SKYBALL-երը՝ օդապարիկները:

Տեսանյութեր

Լրահոս