«ԼՂ պատերազմը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Այս պահին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսը: Ակնկալվում է, որ Բակո Սահակյանն ասուլիսից հետո հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Գերմանիայի արտգործնախարարությունն առաջարկել է 7 կետից բաղկացած պլան, որը պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղում բռնության ներուժի մեղմացմանն ու ուղի նախանշի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման համար։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ում դիվանագիտական աղբյուրը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այսօր՝ ապրիլի 7-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` 1990թ. ծնված ավագ սերժանտ (ենթասպա) Մուսաև Սեբուհի Ռաֆաել օղլուի (Musayev Səbuhi Rafayıl oğlu) մասին:
Սա միգուցե հնարավորություն է, միգուցե վերջին հնարավորությունն է մեր ազգի համար՝ դասեր քաղելու և հասկանալու, որ այսպես չի կարելի: Եթե դա բոլորի համար դաս դառնա` այսօրվա իշխանությունների, ամբողջ ժողովրդի համար, մենք շանս ունենք արմատապես ամեն ինչ փոխելու»:
Գրող Աքրամ Այլիսլիից Ադրբեջանից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը հայտարարել է Այլիսլիի փաստաբան Էլչին Սադիխովը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին: «2011 թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների ս եղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռեւս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, LifeNews-ի ռուս լրագրողները, ովքեր նկարահանումներ էին կատարել Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում հակամարտության սրացման առաջին օրերին և ապա վտարվել երկրից, պատմել են, որ ոստիկանությունն ու տեղի ադմինիստրացիան մշտապես ճնշումներ է գործադրել իրենց վրա՝ փորձելով արտաքսել երկրից:
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, հայտնում է APA-ն:
«Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ մեր պահանջը մենք պետք է կոշտացնենք: Այսուհետև Ռուսաստանի նման դիրքորոշումը մենք կարող ենք նույնիսկ դիտարկել ռազմավարական դաշնակցությանը սպառնացող քայլ»,- ասաց Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով՝ ապրիլի սկզբին շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունները ցույց տվեցին, թե նա ինչ զինատեսակներ կարող է կիրառել: Դրանից դասեր քաղելով` քաղաքագետը հրամայական համարեց ռազմական տեխնիկայի արդիականացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռ հեռու է նրանից, որ կայուն լինի, Մոսկվան չի պլանավորում դադարեցնել հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Շվեյցարիայի գլխավոր դատախազ Օլիվիե Ժորնոն հայտնել է քրեական գործ սկսելու մասին՝ կապված մամուլում հայտնված «Պանամական փաստաթղթերի» (Panama Papers) հետ, որոնք տեղեկություններ են պարունակում խոշոր օֆշորային գործարքների մասին, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։
Այդ ինչո՞ւ եք առանց Հայաստանի ու Ղարաբաղի ուզում լուծել Ղարբաղի հարցը, և ինչո՞ւ այդպես կտրուկ փոխեցիք ձեր օրակարգը
Աշխատանք է կատարվում կազմակերպելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախարարների առաջին հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Իրանական կողմը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Իրանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության միջուկային տեխնոլոգիաների օրվան նվիրված ժողովում:
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի արևմտյան ափին տրանսպորտային միջանցքի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Երէկ Դամասկոսի արուարձաններէն մէկուն մէջ տիրող սուր բախումներուն հետեւանքով զոհուած է սուրիական բանակի զինծառայող հալէպահայ Ռաֆֆի Գազէզեանը։
Հարկավոր է միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կրկնություն թույլ չտրվի: Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ըստ Մարթա Այվազյանի՝ Առանց Ռուսաստանի դրդման Ադրբեջանը չէր սկսի պատերազմ…
Մոսկվան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը կպահպանվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ադրբեջան է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելու Բաքվում անցկացվելիք Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ այցը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության արդյունք է, տեղեկացնում է Trend-ը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «ՌուսԱրմինֆոյին» տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի անհաջող փորձին՝ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտում:
Վրաստանը, ինչպես նախկինում, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել է: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը: