Բաժիններ՝

Իրանն սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար. Ռոուհանի

Իրանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության միջուկային տեխնոլոգիաների օրվան նվիրված ժողովում:

«Իրանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար, հավասարակշռված մոտեցում է որդեգրել արտաքին քաղաքանության մեջ եւ ձգտում է գործակցել մնացած աշխարհի հետ»,- Իրանի նախագահի խոսքը մեջբերել է ԻՐԻՆՆ հեռուստաալիքը:

Անդրադառնալով տնտեսական ռազմավարությանը եւ խաղաղ միջուկային արդյունաբերության զարգացմանը՝ Ռոուհանին ընդգծել է. «Մեր երկիրը պետք է գործի դնի գիտական ողջ ներուժը տնտեսության եւ գիտության գործնականում բոլոր ուղղությունների կատարելագործման ճանապարհին կտրուկ աճ արձանագրելու համար, ներառյալ միջուկային բնագավառը: Դրան ոչ քիչ չափով նպաստում է այն անարդարացի պատժամիջոցների չեղարկումը, որոնք գործում էին Իսլամական Հանրապետության նկատմամբ: Եվ այժմ Իրանը լիովին կարող Է օգտագործել աշխարհում տարբեր տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը»:

«Մենք նաեւ պետք է օգտագործենք տարբեր բնագավառներում նորագույն տեխնոլոգիաներ ստանալու հնարավորությունը, որոնք առկա են մեր հարեւան երկրներում»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս