Գերմանիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կարգավորման պլան է առաջարկել

Գերմանիայի արտգործնախարարությունն առաջարկել է 7 կետից բաղկացած պլան, որը պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղում բռնության ներուժի մեղմացմանն ու ուղի նախանշի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման համար։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ում դիվանագիտական աղբյուրը:

«7 կետից բաղկացած գերմանական պլանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորում սկսելու համար պետք է օգնի մեղմացնել բռնության սուր ներուժը, ինչպես նաև ուղի նախանշի հակամարտության կայուն ու խաղաղ լուծման համար»,- հայտարարել է դիվանագետը՝ հավելելով, թե փաստացի, խոսքը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման ու երկխոսության ճանապարհով հակամարտությունը կարգավորման,  ինչպես նաև կայունությանն ու վստահության ստեղծմանն ուղղված միջոցառումների մասին է:
Աղբյուրի խոսքով՝ ներկայիս ստատուս քվոն տարածաշրջանում, Գերմանիայի ԱԳՆ-ի  տեսանկյունից, «չկայացած է հանդիսանում երկարաժամկետ հեռանկարում», իսկ հակամարտության շարունակության դեպքում շփման գծում և երկու երկրների սահմանին ավելի զանգվածային բռնությունները կրկնվելու միտում կունենան:
«Գերմանիայի արտգործնախարարն այս բարդ իրավիճակում կօգտագործի գործողությունների համար տիրույթ, որը պայմանավորված է ԵԱՀԿ-ում իր նախագահությամբ»,- ասել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս