Վրաստանը և «Գազպրոմը» համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման շուրջ

Վրաստանը, ինչպես նախկինում, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել է: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:

Կողմերը նախկին պայմաններով համագործակցության շուրջը համաձայնության են եկել վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երկու ամիս անց: Բանակցությունները ձգձգվում էին այն պատճառով, որ «Գազպրոմը» պնդում էր տարանցման վճարը տալ փողով, այլ ոչ թե գազով:

«Պարտավորագրի տեքստը համաձայնեցված է: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանի ընկերությունից ստացել Է տեքստի հաստատումը»,- նշել են նախարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930