
Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կմշակեն տրանսպորտային միջանցքի նախագիծ

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովի արևմտյան ափին տրանսպորտային միջանցքի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք քննարկել ենք հարցեր, որոնք առնչվում են համագործակցության նյութական ոլորտին: Պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան գերատեսչություններն սկսեն Կասպից ծովի արևմտյան ափին տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման առարկայական կողմերի մշակում:
Դա ենթադրում է աշխատանք տրանսպորտի նախարարությունների մասնակցությամբ, որոնք պետք է քննարկեն այդ նախագծի տեխնիկական, ֆինանսական չափորոշիչները: Դա ենթադրում է նաև մաքսային, խորհրդատվական ծառայությունների ներգրավում: Այդ մասին մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Լավրովը: