Բարզանին դա բացատրել է նրանով, որ քրդերը համաձայն չեն Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի վարած քաղաքականության հետ և չեն մասնակցի Մալիքիի կառավարության ձևավորմանը:
Դա հնարավոր է դարձել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման շնորհիվ:
Պորոշենկոն իր հերթին Գյուլին անվանել է «մոտ բարեկամ» և գոհունակություն է հայտնել իրեն շնորհավորելու ու աջակցություն հայտնելու կապակցությամբ:
Եվրամիությունը մտադիր է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրել Եվրամիության գագաթնաժողովում, որը կանցկացվի հունիսի 27-ին Բրյուսելում, հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։
Ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` Անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի մամլո ծառայությունը:
Պյոտր Պորոշենկոն պետք է Ուկրաինան պաշտպանի ռուսական հարձակումներից:
Մայիսի 16-ին Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլն ավարտվել էր անարդյունք:
Աբիլովն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ բանտ է:
Նա ընդգծել է, որ ընդդիմությունը կոչ չի անում բոյկոտել նախագահական ընտրությունները:
Ադրբեջանի նախագահի առաջարկով ուղղումներ են կատարվում Քրեական օրենսգրքի 282.2 հոդվածում (դիվերսիա):
Վերացվել է նրա գույքի վրա դրված կալանքը:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Զինյալների ճեղքման ժամանակ ռուս սահմանապահներն ամբողջովին անգործության են մատնված եղել:
Յուրաքանչյուր անգամ, երբ երկիրը ձգտել է ունենալ առաջնորդ, դրան խանգարել են ահաբեկչությունն ու տնտեսական խնդիրները:
Դավութօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ աշխատանքները համակարգել ամբողջական ռազմավարության մեջ:
Մայիսի 29-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) պետք է անցկացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը:
Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը:
Պուտինը կողմ է արտահայտվել Ուկրաինայի շրջանների ներկայացուցիչների հետ Կիևի խաղաղ երկխոսելուն:
Այս մասին այսօր հայտարարել է Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը:
Երեկ Դոնեցկի մարզում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, ինչի հետևանքով ներկա դրությամբ արդեն իսկ զոհվել է 40 մարդ:
Միևնույն ժամանակ Յարեմը դժվարացել է պատասխանել, թե որքան կտևի հակաահաբեկչական գործողությունը:
Այս մասին հայտարարել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն:
Դա վերջ կդնի «Սառը պատերազմից» հետո Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի կնքած համաձայնագրին:
«Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչները հայտարարել են, որ խոսքն այստեղ չի գնում հավելյալ պատվերի մասին:
Կալիֆորնիայում անցկացված քառամյա հետաքննությունը մայիսի 23-ին ավարտվել է 12 մարդու կալանավորմամբ, ինչին մասնակցել է ավելի քան 100 սպա:
Կարծում եմ, որ հաստատ է, որ նա չպետք է միջնորդի դեր ստանձնի մեր երկրների միջև հարաբերություններում:
Աբաշիձեի խոսքերով՝ նման հարց չի դիտարկվում Վրաստանում:
Միևնույն ժամանակ Պորոշենկոն չի բացառել, որ կունենա վրացի խորհրդական: