Կարևոր է թույլ չտալ Ղարաբաղում ճգնաժամի կրկնություն. Լավրովը՝ Բաքվում

Հարկավոր է միջոցներ ձեռնարկել այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կրկնություն թույլ չտրվի: Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Շատ կարևոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի բռնության նման բռնկումներ տեղի չունենան: Ճիշտ չէ, երբ դիպուկարներն ամեն օր նայում են միմյանց և տեսնում մարդու դեմքը, որը գտնվում է շփման գծից այն կողմ: Այդ պատճառով էլ գործի այդ կողմին հարկավոր է ուշադրություն դարձնել՝ ուժեղացնելով քաղաքական կարգավորման ջանքերը»,- ասել է Լավրովը Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930