Ադրբեջանի զինվորականներն իրենց հրետանին, թնդանոթները և «Գրադ» կայանները տեղակայում են բնակավայրերի հարևանությամբ. LifeNews-ի պարզաբանումը ռուս լրագրողներին արտաքսելու վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, LifeNews-ի ռուս լրագրողները, ովքեր նկարահանումներ էին կատարել Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում հակամարտության սրացման առաջին օրերին և ապա վտարվել երկրից, պատմել են, որ ոստիկանությունն ու տեղի ադմինիստրացիան մշտապես ճնշումներ է գործադրել իրենց վրա՝ փորձելով արտաքսել երկրից:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել էր, թե ռուս լրագրողներին երկրից վտարել են «սադրիչ գործունեության» պատճառով: Գաջիևի խոսքով՝ վերջիններս LifeNews-ի ռեպորտաժներում խեղաթյուրել են իրական վիճակը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկություն սահմանային իրադարձությունների վերաբերյալ:

Պաշտոնական Բաքվին զայրացրել է, թե ինչպես է LifeNews-ը ներկայացրել իրավիճակն ադրբեջանական Թարթառ (Տերտեր) քաղաքում: Լրագրողը հայտնել էր, որ տեղացիները վախեցած են, խուճապի մեջ են և ստիպված են գիշերել մեքենաների մեջ:

LifeNews-ը ռեպորտաժ է պատրաստել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում: Լրագրողները պարզել են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքում ոչ մի տեղեկություն չկա ռուս լրագրողներին արտաքսելու մասին: «Իրականում, Ադրբեջանի իշխանությունները փորձել են ստիպել մեր թղթակիցներին նորություններ հաղորդել ԼՂ հակամարտության մասին այնպես, ինչպես իրենց է հարկավոր, և երբ մեր լրագրողները հրաժարվել են, նրանց արտաքսել են երկրից»,- ասված է LifeNews-ի ռեպորտաժում:

Lifenews-ի լրագրող Եվգենիա Զմանովսկայան ռեպորտաժում շեշտել է, որ Ադրբեջանի զինվորականներն իրենց հրետանին, թնդանոթները և «Գրադ» կայանները տեղակայում են բնակավայրերի հարևանությամբ: «Այդ պատճառով էլ հենց այդտեղ են կրակում այն կողմից (հայկական կողմը)»,- ասում է ռուս լրագրողը:

https://www.youtube.com/watch?time_continue=5&v=zbYNxNlDSDQ

Տեսանյութեր

Լրահոս