Բաժիններ՝

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին արգելվել է հեռանալ Ադրբեջանից

Գրող Աքրամ Այլիսլիից Ադրբեջանից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը հայտարարել է Այլիսլիի փաստաբան Էլչին Սադիխովը:

Ներկայում նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ գրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խուլիգանության» փաստով (Ադրբեջանի ՔՕ 221.1-րդ հոդված):

Այլիսլին մեղադրվում է նրանում, որ 2016թ. մարտի 30-ին իբր թե Բաքվի օդանավակայանում հարվածել է սահմանապահ ծառայության աշխատակիցներից մեկին:
Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 221.1 հոդվածը նախատեսում է պատիժ՝ հասարակական աշխատանքների կրման տեսքով՝ 160-200 ժամ, մինչև 1 տարվա ուղղիչ աշխատանքներ կամ մինչև 1 տարվա ազատազրկում:

Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, սակայն, սահմանապահները նրան դուրս չեն թողել՝ հայտարարելով, որ նրան արգելվում է դուրս գալ Ադրբեջանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս