Բաքվում պատրաստվում են Ալիևի, Պուտինի և Ռոուհանիի հանդիպմանը
Աշխատանք է կատարվում կազմակերպելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախարարների առաջին հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, ով այս մասին հայտարարել է այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ հանդիպումը տեղի է ունենալու Ադրբեջանում:
Նա հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ադրբեջան է ժամանելու երեք երկրների նախագահների հանդիպմանը մասնակցելու նպատակով: