Մեդվեդևը լսեց, սակայն անպատասխան թողեց լրագրողների՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցերը

«ԼՂ պատերազմը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նա տեղեկացրեց, որ իր պաշտոնակցի հետ քննարկեցին իրավիճակը ԼՂ-ում, իսկ երեկոյան այն կքննարկեն նաև ՀՀ նախագահի հետ: Նրա խոսքով, իրավիճակը ծայրահեղ անհանգստություն է առաջացնում:

«Հույս ունենք, որ կպահպանվի 1994թ. կնքված հրադադարի ռեժիմը, կամրապնդվի և կվերսկսվի քաղաքական գործընթացը, որպեսզի դիվանագետները զբաղվեն կարգավորմամբ, այլ ոչ զինվորները և մարդիկ մահանան: ՌԴ-ն պատրաստ է ՄԽ կազմում միջնորդական առաքելություն իրականացնել՝ օգտագործելով իր ազդեցությունը: Ամենակարևորը բացառել տաք փուլի բռնկումը, դա ողբերգական հետևանքներ կունենա տարածաշրանի համար»,- ասաց Մեդվեդևը:

Ավելին՝ ՌԴ վարչապետի անվանգության աշխատակիցների բիրտ պահվածքի պատճառով լրագրողների բոլոր հարցերը մնացին անպատասխան, սակայն վարչապետը լսեց հարցեր, որոնք վերաբերում էին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930