Բաժիններ՝

«Պետք է շատ  ուշադիր լինենք, որ չստացվի Ղարսի կամ Մոսկվայի պայմանագիրը»

«Ես կարծում եմ՝ սա ռեալ պատերազմ էր, բայց, այնուամենայնիվ, իրենք փորձարկեցին մի քանի նոր զինատեսակներ: Շոշափում էին մեր մարտունակությունը: Հիմա այն, որ ուժեղ հակահարված տվեցինք ու մի կողմ շպրտեցինք, շատ լավ է, բայց պետք է հասկանալ՝ ում հետ գործ ունես: Մենք Ալիևի հետ գործ ունենք, որը ոչ միշտ է ադկեվատ արձագանքում:

Այդ պատերազմական գործողությունները մինչև Վաշինգտոն գնալը չէր պլանավորում, այլ պլանավորում էր լարվածությունը պահպանել, ինչը պարբերաբար անում էր: Նա հասկացավ, որ Ադրբեջանի ռեյտինգը շատ ցածր է, այնտեղ եվրոպական երկրների լիդերներ են: Պաչ-պռոշտի անել Պակիստանի նախագահի կամ Էրդողանի հետ, չի նշանակում, որ դու հեղինակություն ունես»,-այսօր լրգրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծականկենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ երբ Ալիևը գնաց Վաշինգտոն, ու այնտեղ գտնվող Եվրոպայի լիդերները չէին ուզում խոսել հետը, ըստ նրա՝ եթե խոսում էին, ասում էին՝ երբ ես ազատելու քաղբանտարկյալներին, Ալիևը հասկացավ, թե ինչ է դա նշանակում.

«Դա նշանակում է, որ Ղարաբաղի խնդիրը ինքը չի կարող լուծել ճնշումով: Այնտեղ հասկացավ նաև այսօրվա Թուրքիայի կշիռը: Այդ բոլորը գումարվեց, բյուջեն փոքրացավ ու այդ ամբողջը բերեց նրան, որ հավասարակշռությունից դուրս եկավ ու կոճակը սեղմեց»:

Փորձագետը նկատեց՝ ադրբեջանցիներն սկզբից իրենց էլիտար ջոկատներին գցեցին առաջ, որոնց ջարդուփշուր արեցին մեր 18-20 տարեկան զինվորները. «Դրա համար չկարողացան շարունակել: Այդ սատկածների նկարները նայեք (ուրիշ բառ չեմ գտնում, իրենք զինվոր չեն՝ հանցագործ են): Եթե դրանց մեր զինվորները ջարդուփշուր արեցին, պատկերացնում եք ինչ կլիներ, եթե շարունակեին: Ես համոզված եմ, որ Ալիևը մի քիչ դասեր կքաղի, բայց կկանգնի, թե ոչ, կասկածում եմ, քանի որ այս չորսօրյա պատերազմի հետ Ղարաբաղն այլևս չի կարող լինել տիրապետության տակ և պետք է անկախանա»:

Հարցին՝ առաջինը ո՞վ պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Նուրբ հարց է, բայց, այնուամենայնիվ, առաջինը Հայաստանը պետք է լինի: Սերժ Սարգսյանի հայտարարության հետ համաձայն եմ, որ ասաց՝ եթե դիրքերը չզիջեք, մենք կճանաչենք: Ես ինչքան հասկանում եմ՝ կորուստներ չենք ունեցել, դա է պատճառը, որ ճիշտ էր չճանաչելը, որ դուրս չգանք Մինսկի խմբի դեմ: Բայց հիմա ՄԽ-ի հետ աշխատանքի ժամանակ այդ հարցը պետք է դրվի՝ ե՞րբ Հայաստանը պետք է ճանաչի»:

Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի հետ կապված հարցին այսպես պատասխանեց. «Երբ ասացի, որ աշխարհի ու ԵԱՀԿ-ի հետ պետք է աշխատենք, ինձ ավելի շատ մտահոգեց մեկ փաստ, որ այսօր  հանդիպելու են ւ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները,  ու Ղարաբաղի հարցն է օրակարգում: Այդ հանդիպումը նախատեսված էր, ես այդ հանդիպման մասին լսել եմ մեկ ամիս առաջ ու դա նվիրված էր տրանսպորտային ծրագրերին, բայց ինձ շատ մտահոգեց, երբ երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ օրակարգի գլխավոր հարցը Ղարաբաղի հարցն է լինելու: Այդ ինչո՞ւ եք առանց Հայաստանի ու Ղարաբաղի ուզում լուծել Ղարբաղի հարցը, և ինչո՞ւ այդպես կտրուկ փոխեցիք ձեր օրակարգը: Այստեղ անընդհատ պետք է մենք ուշադիր լինենք, որ չստացվի Ղարսի պայմանագիրը կամ Մոսկվայի պայմանագիրը, որտեղ որ նույնիսկ հայերի կողմից ոչ մի ստորագրություն չկա: Իսկ Մեդվեդևի այցի հետ կապված խորհուրդ եմ տալիս լրագրողներին՝ նրան միայն տնտեսական հարցեր տալ, նա քաղաքական հարցեր չի լուծում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս