Սերգեյ Լավրովն Ալիևին հիշեցրել է Ռուսաստան այցելելու ՌԴ նախագահի հրավերի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ այցը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության արդյունք է, տեղեկացնում է Trend-ը:
Լավրովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաւ Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության հարցերը: ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ այսօր առանձին հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ իրենք ղեկավարվելու են այն սկզբունքային պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, երբ նա անցած տարվա հունիսին այցելել էր Բաքու:
«Նա (ՌԴ նախագահը), ի դեպ, ձեզ փոխանցում է ամենաջերմ ողջույններն ու հիշեցնում, որ Ռուսաստան այցելելու հրավեր ունեք»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Լավրովը Բաքու է մեկնել երեկ երեկոյան՝ մասնակցելու Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։