Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս
«Ադրբեջանից սուտ տեղեկությունների հոսքեր են գալիս մեծ ծավալի։ Մե՛կ ասում են, թե Նախիջևանի ուղղությամբ ենք հարվածել, մե՛կ թե PKK֊ից 400 զինյալ են եկել մեզ օգնելու և այլն, և այլն։ Եթե ռազմական գործողությունների առաջին օրերին դրանց քարոզչությունը լռում էր, հետո պարզապես անիմաստ ստեր տարածում, ապա հիմա կամաց-կամաց համակարգված տեսք է ստանում։ Նշանակում է՝ ուշքի են գալիս։ Սկսում են գիտակցել կատարվածի հետևանքնրեը ու փորձում են հնարավորինս մեղմել դրա ազդեցությունն իրենց վրա։ Տեսնենք, թե էլ ինչ կհորինեն։ Դատելով դրանց պրիմիտիվ մոտեցումներից՝ հաջորդ թեզն այն է լինելու, որ Աբու Բաքր Ալ Բաղդատին Մարտակերտում տուն է գնել»-ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: