«Առա՛ջ, Իտալիա» և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է Միլանի San Raffaele հիվանդանոց՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է askanews գործակալությունը։
Մոսկվայում և Մոսկվայի մարզում 12 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպությանն առնչություն ունենալու ու դրա գործունեությանը մասնակցելու մեջ։
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի, հայտնել են երկրի իշխանությունները։ Տասնյակ մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ, կան բազմաթիվ վիրավորներ։
47 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Պակիստանի Հավելիան քաղաքի մերձակայքում, հայտնում է Daily Pakistan թերթը։
Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպի նրան կատարել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունները։
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներ Հայկարամ Նահապետյանի և Գայանե Չիչակյանի հարցերին, որոնք հարց են ուղղել վերջինիս՝ կապված ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերի հայտարարության հետ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Ռուսաստանին ՄԱԿ-ում սիրիական հարցի լուծման «սիստեմատիկ խոչընդոտման համար։
Արաբական ծովում նավ է անհետացել, որը Եմենի իշխանությունները 5 օր շարունակ չեն կարողանում գտնել։ Նրանք մտավախություն ունեն, որ նավում գտնվող բոլոր՝ 60 ուղևորները կարող էին զոհվել։
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 2016թ. 10 ամսում 10 ահաբեկչություն են կանխել, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին լուրերը։
168am-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ, բանակցային հերթական՝ 7-րդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 13-14-ին, Բրյուսելում։ Մեզ նաև փոխանցեցին, որ հայկական պատվիրակության կազմում կլինի նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «հաշվի առնելով գլոբալ ֆինանսատնտեսկան ճգնաժամը, ինչպես պետական այլ մարմիններ, այնպես էլ արտգործնախարարությունը, անցել է պետբյուջեի միջոցների խնայողական ռեժիմի»։
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանում հարձակում է իրականացվել թուրք զինծառայողների վրա, կան սպանվածներ ու վիրավորներ։
Քննարկվում է Համբուրգում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 3+2 ձևաչափով՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։
Ամերիկահայ հայտնի վիպագիր, 18 գրքերի հեղինակ, այդ թվում «Մանկաբարձուհիներ» (Midwives) և «Ավազե ամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանը ծավալուն հոդված է գրել հեղինակավոր The New York Times պարբերականում, որտեղ պատմում է Լեռնային Ղարաբաղ կատարած վերջին այցի և իր տպավորությունների մասին։
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին:
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն հիբրիդային սպառնալիքներին հակազդելու կենտրոն։ Նման համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքից էնտուզիաստ Ալան Ջեյմսն իր ավտոտնակում հավաքել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների Isaacs Spitfire կործանիչի աշխատանքային մոդել եւ դրանով հաջողությամբ թռիչք է կատարել, տեղեկացնում է BBC-ն:
«Ալիևի այս հատարարությունները, կարծես, սովորական երևույթ են դարձել: Դրանք ավելի շատ Ադրբեջանի ներքին լսարանին են ուղղված. Ժողովրդին արթնացնելու փորձ է նկատվում նրա կողմից: Կոնկրետ վերջերս արված հայտարարությունն էլ, թե Հայաստանը համարվում է Ադրբեջանի պատմական հողեր, իհարկե, սա հիստերիկ ու ծիծաղելի էր: Միայն հոգեկան հիվանդը կարող էր նման հայտարարություն անել, այն դեպքում, երբ ինքը լավ էլ գիտի, որ դրանք պատմական հայկական հողեր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Դամասկոսի վերահսկողության տակ է գտնվում Հալեպի ողջ պատմական կենտրոնը։
Թուրքիան և Ռուսաստանը սիրիական ճգնաժամի լուծման հարցում երբեք այսքան լավ չեն հասկացել իրար, երկրներն ունեն ընդհանուր մոտեցում, RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։
Եվրամիությանն անհրաժեշտ է գիտակցել, որ իր անվտանգությունն առանց Թուրքիայի չի կարող ապահովել։
Սիրիայում սպանվել է ռուս գնդապետ Ռուսլան Գալիցկին։ Նա մահացել է Հալեպի արևմտյան հատվածի բնակելի թաղամասերից մեկից արձակված գնդակոծության հետևանքով ստացած վնասվածքներից։
Սխալները, որոնք ԱՄՆ-ն թույլ է տվել Իրաքում ռազմական գործողության ժամանակ, դարձել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջացման ապատճառներից մեկը, հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բանակցություններ են անցկացրել էներգետիկայի, ատոմային և նավթագազային ոլորտների վերաբերյալ, հայտնել է Մեդվեդևը Թուրքիայի վարչապետի հետ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Ռուսաստան այցի շրջանակներում կգործադրվեն ակտիվ ջանքեր՝ փոխելու բացասական միտումները՝ կապված երկկողմ համագործակցության առևտրաշրջանառության անկման հետ։
Թուրքական ռազմական ինքնաթիռները «Եփրատի վահան» գործողության շրջանակում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 9 օբյեկտ Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի շրջանում, հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ հանդես է եկել երկրում փարաջաների և նիկաբների՝ կանացի մուսուլմանական հագուստի կրման արգելքի օգտին։
Մոսկվայի և Մերձմոսկվայի ուժային կառույցների աշխատակիցների անցկացրած հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 20 անձ, որոնք կասկածվում են ծայրահեղականությանը հարելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Ահաբեկիչները չեն սպառնում ԱՄՆ-ի գոյությանը, հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, հայտնում է RIA Novosti-ն: