Բաժիններ՝

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարություններում, որ 2025 թ. օգոստոսին Ալյասկայում երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երբ իմ գործընկեր Մարկո Ռուբիոն ասում է, որ Ալյասկայում եղել են միայն առաջարկներ, իսկ համաձայնություն չի եղել, դա ինձ մոտ հարց է առաջացնում այն ​​​​մասին, թե ինչ մենք նկատի ունենք՝ համաձայնություն ասելով», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովի խոսքով՝ Ալյասկայում ԱՄՆ-ն առաջարկներ է արել, իսկ ռուսական կողմնը դրանք ընդունել է։

«Եթե ​​մի կողմը, այս դեպքում՝ Միացյալ Նահանգները, սեղանին է դնում կարգավորման, այս ճգնաժամին մոտեցման իր առաջարկները, իսկ մյուս կողմը համաձայնություն է հայտնում այդ առաջարկների հետ, ապա ասել, որ համաձայնություն չի եղել, այնքան էլ գեղեցիկ չէ», – նշել է նա։

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ «անշուշտ, անհրաժեշտ է հստակություն մտցնել» այս ամբողջ իրավիճակի առումով։

«Բայց փաստը մնում է փաստ՝ Անքորիջում քննարկվել են ԱՄՆ-ի առաջարկները, որոնք ռուսական կողմն ընդունել է», – ընդգծել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի ցանկությունը՝ կառուցողական դեր խաղալու հակամարտության կարգավորման գործում, «հնչում է որպես միջնորդության հայտարարություն»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Մոսկվան «բարձր է գնահատում» ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր ստանձնելու։

Հունիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Ալյասկայում հանդիպման ժամանակ եղել են առաջարկներ, բայց համաձայնություններ չեն եղել։ Ռուբիոն հավելել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930