Բաժիններ՝

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն միավորում են ուժերը հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն հիբրիդային սպառնալիքներին հակազդելու կենտրոն։ Նման համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

Ինչպես հայտնում է eeas.europa.eu-ն, կողմերը համաձայնեցրել են գործողությունների պլանը, որը բաղկացած է ավելի քան 40 կետից։ Դրանք մասնավորապես թույլ կտան պայքարել հիբրիդային հարձակումների և կիբերհանցավորության դեմ, զբաղվել սպառազինությունների համատեղ մշակմամբ, ինչպես նաև համագործակցել առափնյա պահպանության ոլորտում։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ սերտորեն համագործակցելու ենք, մասնավորապես պոտենցյալի ստեղծման, ուսուցման հարցերում։ Մենք կարող ենք ավելի արդյունավետ լինել»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031