Բաժիններ՝

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) որևէ տվյալ չունի, որ Ռուսաստանը կամ Չինաստանն իրենց միջուկային տեխնոլոգիաները տրամադրում են Հյուսիսային Կորեային։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ճապոնիայի մամուլի ակումբում։

«Մենք ոչ մի տվյալ չունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նպաստում է միջուկային տեխնոլոգիաների տարածմանը Հյուսիսային Կորեայում», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Գրոսին նշել է, որ ԱԷՄԳ-ն տեղյակ է, որ Մոսկվան և Փհենյանը կնքել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, մասնավորապես, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում։

«Սակայն ոչ մի տեղեկատվություն կամ որևէ նշան, որոնք մտահոգություն կառաջացնեին միջուկային տեխնոլոգիաների տարածման առումով, մենք չունենք։ Նույնը վերաբերում է Չինաստանին», – ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Գրոսին նշել է, որ հնարավորություն չունենալով տեսչական ստուգումներ անցկացնել ԿԺԴՀ-ում՝ ԱԷՄԳ-ն ստիպված է «փոքր-ինչ ավելի զգույշ դատել այն մասին, թե ինչ է տեղի ունենում երկրի ներսում»։

«Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունները Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գծով, ապա ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը չեն խախտում դրանք միջուկային զենքի տարածման առումով», – հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930