
Մոսկվայում ծայրահեղականության մեջ կասկածվող 12 մարդ է ձերբակալվել

Մոսկվայում և Մոսկվայի մարզում 12 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպությանն առնչություն ունենալու ու դրա գործունեությանը մասնակցելու մեջ։
Կասկածյալները ձերբակալվել են Անվտանգության դաշնային ծառայության և ՌԴ ՆԳՆ-ի ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության համատեղ գործողության շրջանակում։
«Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները Մոսկվայի տարածքում և Մոսկվայի մարզում իրականացրել են քարոզչական զբաղմունք քաղաքացիներին կազմակերպության գործունեության մեջ ներգրավելու համար, որն արգելված է ՌԴ տարածքում»,- Interfax-ը մեջբերել է ՆԳՆ-ի Մոսկվայի վարչության մամուլի ծառայության հայտարարությունը։
Թե ինչ արգելված կազմակերպության մասին է խոսքը, չի նշվում։
Խուզարկության ժամանակ առգրավվել են նաև արգելված գրականություն և տեղեկատվության կրիչներ։
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ ձերբակալություններն անցկացվել են Մոսկվայի մի քանի հասցեում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ձերբակալվել է 20 անձ, որոնք կասկածվում են ծայրահեղականությանը հարելու մեջ։