
«Անկարան և Մոսկվան ընդհանուր մոտեցում ունեն Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում». Բինալի Յըլդըրըմ

Թուրքիան և Ռուսաստանը սիրիական ճգնաժամի լուծման հարցում երբեք այսքան լավ չեն հասկացել իրար, երկրներն ունեն ընդհանուր մոտեցում, RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։
«Անկասկած, տվյալ փուլում մենք լավ ենք հասկանում միմյանց, քան նախկինում։ Մենք ընդհանուր մոտեցում ունենք Սիրիայում ճգնաժամի լուծման հարցում»,- հայտարարել է Բինալի Յըլդըրըմը։
Նրա խոսքով՝ Անկարան միջնորդ է հանդես գալիս Սիրիայի ընդդիմության և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։
«Այդ ուղղությամբ աշխատանք, բնականաբար, ընթանում է։ Եվ այստեղ անհրաժեշտ է կենտրոնանալ ճգնաժամից դուրս գալու որոշման առաջարկների վրա։ Թուրքիան լուրջ ներդրում է արել և մտադիր է այն հետագայում ևս անել՝ դադարեցնել արնահեղությունը Սիրիայի տարածքում»,- հայտարարել է նա։
Ընդ որում՝ նա նշել է, որ Սիրիայի ղեկավարության դիրքորոշումը՝ դադարեցնել երկրում բռնությունը, «այնքան էլ անկեղծ չէ»։