
Եմենում 60 ուղևորի տեղափոխող նավ է անհետացել

Արաբական ծովում նավ է անհետացել, որը Եմենի իշխանությունները 5 օր շարունակ չեն կարողանում գտնել։ Նրանք մտավախություն ունեն, որ նավում գտնվող բոլոր՝ 60 ուղևորները կարող էին զոհվել։
Երկրի ձկնորսության նախարարությունը հայտնել է, որ նավն անհետացել է Արաբական ծովում՝ Սոկոտրա կղզու մոտ։
Նավում գտնվել են կանայք և երեխաներ։ Նավը դուրս էր եկել Էլ-Մուկալլա նավահանգստից։
Հայտնի է, որ 2 մարդու հաջողվել է փրկել։ Նրանց հայտնաբերել են ավստրիական ու ավստրալական նավերը, հայտնում են Եմենի պետական ԶԼՄ-ները։