«Կարմիր գծերն» անձեռնմխելի են. Կոբախիձեն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պրագմատիկ ճանապարհի մասին
Վրաստանը շարունակելու է վարել իր պրագմատիկ քաղաքականությունը՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է երկրի ռազմավարական մոտեցումը՝ շեշտելով հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը։
«Մեր նպատակն է Վրաստանի և ՌԴ-ի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այստեղ կարմիր գիծը, իհարկե, կապված է տարածքային ամբողջականության հետ»,– հայտարարել է Կոբախիձեն՝ ընդգծելով, որ պաշտոնական Թբիլիսին մնում է հավատարիմ երկրի ինքնիշխան շահերի պաշտպանությանը՝ միաժամանակ փնտրելով երկխոսության հնարավորություններ։

