Բաժիններ՝

Բրիտանացին 1940-ական թվականների կործանիչ է հավաքել ավտոտնակում

Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքից էնտուզիաստ Ալան Ջեյմսն իր ավտոտնակում հավաքել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների Isaacs Spitfire կործանիչի աշխատանքային մոդել եւ դրանով հաջողությամբ թռիչք է կատարել, տեղեկացնում է BBC-ն:

Ինչպես հաղորդել են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները, այս գաղափարի իրագործման համար 63-ամյա Ջեյմսն ստիպված է եղել ծախսել շուրջ 18 հազար ֆունտ (22,7 հազար դոլար):

Սիրող ավիակոնստրուկտորն իր ինքնաթիռի համար դետալներ եւ նյութեր է փնտրել ԱՄՆ-ում եւ Եվրոպայի տարբեր երկրներում:

Ինքնաթիռի կառուցման համար պահանջվել է երեք տարի, եւ 2015 թվականի սեպտեմբերին Ջեյմսը կատարել է իր առաջին թռիչքը:

Isaacs Spitfire մոդելի կործանիչները շահագործման են ստացվել 1938 թվականին եւ պատերազմի ժամանակ հաջողությամբ օգտագործվել են ինչպես Բրիտանիայի, այնպես էլ Խորհրդային Միության ռազմաօդային ուժերի կողմից: Ինքնաթնիռների մի մասը շարքում է մնացել մինչեւ 1950-ական թվականների կեսերը: Այսօրվա դրությամբ աշխարհում թռիչքային վիճակում պահպանված են շուրջ 50 «Սփիթֆայր» ինքնաթիռներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս