Թուրքիա-Իրան սահմանին 5 կիլոմետրանոց հերթեր են
Թուրքիա- Իրան սամանին կիլոմետրեր ձգվող հերթեր են գոյացել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում գտնվող Էսենդերեի մաքսային անցկետում բեռնատարները չեն կարողանում մուտք գործել իրանական սահման, ինչի հետևանքով անցակետում կուտակումներ են առաջացել։
Պատճառն այն է, որ իրանական կողմում մաքսային համակարգը խափանվել է ու դա հանգեցրել է 5 կիլոմետրանոց հերթի գոյացման։ Բեռնատարների վարորդները ստիպված են հենց ճանապարհի եզրին կանգնել, քանի որ այդ շրջանում կայանատեղի չկա։

