![](/banners/BeFunky-design.jpg)
Մեդվեդն ու Յըլդըրըմը քննարկել են էներգետիկ համագործակցության հարցեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/medvedev-binali.jpg)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բանակցություններ են անցկացրել էներգետիկայի, ատոմային և նավթագազային ոլորտների վերաբերյալ, հայտնել է Մեդվեդևը Թուրքիայի վարչապետի հետ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք անցկացրել ենք բովանդակային բանակցություններ։ Քննարկվել է թեմաների լայն շրջանակ։ Դա և՛ առևտուրն է, և՛ ներդրումները, և՛ էներգետիկան, ինչպես նավթագազային, այնպես էլ ատոմային, և արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության հարցեր»,- հայտնել է Մեդվեդևը։