
«Քննարկվում է Համբուրգում 3+2 ձևաչափով հանդիպման անցկացման հնարավորությունը». Զախարովա

Քննարկվում է Համբուրգում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 3+2 ձևաչափով՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է APA-ի մոսկովյան թղթակիցը, այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ եթե պայմանավորվածությունները հաջողվի ձեռք բերել, այդ մասին տեղեկությունը կտարածվի։
«Ներկա պահին նման հանդիպման հնարավորությունը քննարկվում է»,- ասել է Զախարովան։