Բաժիններ՝

Մերկելը կոչ է արել երկրում արգելել մուսուլմանական նիկաբներն ու փարաջաները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ հանդես է եկել երկրում փարաջաների և նիկաբների՝ կանացի մուսուլմանական հագուստի կրման արգելքի օգտին։

Ելույթ ունենալով «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարում՝ Մերկելն ասել է, որ նման հագուստի կրումը անհրաժեշտ է երկրում ամենուր արգելել, որտեղ դա հնարավոր է իրավական տեսակետից։
«Դա մերը չէ»,- ասել է Մերկելը։

Նրա խոսքով՝ Գերմանիայում մարդկանց միջև հաղորդակցության ժամանակ ընդունված է ցուցադրել դեմքը։

«Այդ իսկ պատճառով մեզանում ընդունված չէ կրել ամբողջությամբ դեմքն ու մարմինը փակող հագուստ»,- բացատրել է նա։

Ավելի վաղ Մերկելը մուսուլմանական կանացի հագուստի կրումը անվանել էր ձախողված ինտեգրման նշան։

«Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարում Մերկելն աջակցել է դպրոցներում, դատարաններում և պետական այլ հաստատություններում փարաջաների կրման արգելքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս