Բաժիններ՝

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Հակոբյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Կաթնառատ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության է հանձնվել «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը: Ըստ հետազոտության արդյունքների՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930