
«Անհրաժեշտ է պահպանել ճնշումը Ռուսաստանի վրա». Ստոլտենբերգ

Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպի նրան կատարել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման իր պարտավորությունները։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
«Միջազգային հանրությունը պետք է պահպանի ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի նրան ստիպի կատարել իր պարտավորությունները»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստից հետո։
Նա հավելել է, որ նման իրավիճակում «կարևոր է պահպանել տնտեսական պատժամիջոցները»։