Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն
«Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունը չի կարող երաշխավորվել անորոշ պայմանավորվածությունների, շրջանցիկ երթուղիների կամ այնպիսի որոշումների պայմաններում, որոնք հաշվի չեն առնում Իրանի դերը որպես ափամերձ պետություն»,- X-ում գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

