Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մոդերատորությամբ անցկացվել է «Առանցք․ Հայաստան» ծրագիրը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ծրագրի բանախոսը եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունները։
Քըլըչը գնահատել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, ինչպես նաև հարաբերությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթությունները։ Ծրագրի ավարտից հետո նա նաև պատասխանել է ներկաների հարցերին։

