
Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

«Առա՛ջ, Իտալիա» և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է Միլանի San Raffaele հիվանդանոց՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է askanews գործակալությունը։
80-ամյա քաղաքական գործչի բժիշկը հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից։