
Ադրբեջանը հայտնել է ճգնաժամի պատճառով դեսպանություններ փակելու մասին

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «հաշվի առնելով գլոբալ ֆինանսատնտեսկան ճգնաժամը, ինչպես պետական այլ մարմիններ, այնպես էլ արտգործնախարարությունը, անցել է պետբյուջեի միջոցների խնայողական ռեժիմի»։
Նրա խոսքով՝ ստեղծված հանգամանքներում միջոցներ են ձեռնարկվում՝ օպտիմալացնելու ու բարձրացնելու արտերկրում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային ապահովումն ու գործունեության արդյունավետությունը։
2017թ. Ադրբեջանի բյուջեով ԱԳՆ-ի կարիքների համար հատկացվել է 220 միլիոն մանաթ։
Միլի մեջլիսում 2017թ. բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորները հայտնել էին, որ հաջորդ տարի արտերկրում Ադրբեջանի մի քանի դեսպանություն կարող է փակվել կամ միավորվել։