Ռուսաստանի հետ Թուրքիայի իշխանությունների շփումները չեն հակասում Թուրքիայի դերին, որը Հյուսիսատլանտյան դաշինքի առանցքային դաշնակիցներից է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նյարդավիրաբույժ Բեն Կարսոնին նշանակել է ԱՄՆ բնակարանային շինության և քաղաքային զարգացման նախարար, հայտնում է The Washington Post-ը։
Ուզբեկստանի նոր նախագահ է ընտրվել երկրի նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյոևը, հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին։
Իտալիայի նախարարներից մեկը կարող է ժամանակավորապես գլխավորել Իտալիայի կառավարությունը երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականից հետո։
ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ կկատարվի դատարանի որոշմամբ։ Ձայների հաշվարկը պետք է սկսվի դեկտեմբերի 5-ին և ավարտվի դեկտեմբերի 13-ին, հայտնում է AP-ն։
Հյուսիսատլանտյան դաշինքը «միտված է կառուցողական հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ և հաշվարկում է շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը»՝ ուսումնասիրելով հաջորդ հանդիպման անցկացման հնարավորությունները, մասնավորապես «քննարկելու ռազմական ռիսկերի նվազեցումը»։
Ռուսական «Սու-33» կործանիչը խորտակվել է Միջերկրական ծովում «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս, գրում է The Aviationist-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Ստամբուլի Իքիթելի շրջանում իր աշխատանքն է սկսել Բարոյական առողջության կենտրոնը, որը կատարում է բիոէներգետիկայի պրոցեդուրաներ, հոգու թերապիա և այլն։
«Երբ ինձ առաջարկվեց ավագանու անդամ լինել, ես մեծ հաճույքով համաձայնեցի, որովհետև առաջին անգամ փորձեցի լինել մի օղակում, որն ինչ-որ հարցեր է լուծում։ Դարձա ավագանու անդամ և հասկացա, որ համակարգի մեջ որոշակի փոփոխություն հնարավոր չէ անել, քո ձայնը միշտ հանուն բարբառո է, այն տեղ չի հասնում»,- ասաց Հ. Թոխատյանը։
Ռուսաստանցի զինվորականները Սիրիայում տեղակայել են զենիթային С-300 համակարգերի դիվիզիոն։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը։
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն այսօր պետք է հայտարարի, որ մտադիր է առաջադրվել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին։
Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջանների զինված խմբավորումները գաղտնի բանակցություններ են վարում Սիրիայի կառավարական բանակի ներկայացուցիչների հետ կապիտուլյացիայի պայմանների մասին, հայտնում է երկրի կառավարությանը մոտ կանգնած «Ալ-Վաթան» թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Շտաբների պետերի կոմիտեն ավարտում է գաղտնի ռազմական զեկույցի մշակումը՝ նախատեսված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար, հայտնում է СNN-ը։ Զեկույցի նախապատրաստությունը կատարվել է մի քանի ամիս՝ շտաբների պետերի կոմիտեի պետ Ջոզեֆ Դանֆորդի ղեկավարությամբ։
Համաձայն «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքների՝ Ռուսաստանի բնակիչների գրեթե կեսը կարծում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հնարավոր էր խուսափել։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վաղը ՌԴ կատարելիք այցի ընթացքում կքննարկի երկու երկրների միջև առևտուրը ռուսական ռուբլով ու թուրքական լիրայով կատարելու հարցը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Քննիչները ձերբակալել են Տյումեն-Խանտի-Մանսիյսկ ավտոմայրուղում ՃՏՊ-ի վարորդներին, որին զոհ էին գնացել մարզական ակրոբատիկայի մասնակիցները։
Երեկ ուշ գիշեր Վրաստանի արևելքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Շատ կարևոր էր «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացածների հայ լինելը, ինչը փոքրացնում է ստորագրողների թիվը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ պատասխամնելով հարցին, թե ինչու է ստորագրահավաքին միացել ընդամենը 4400 քաղաքացի։ Տեղեկացնենք, որ Սերժ Թանկյանն ասուլիսին միացել էր skype-ի միջոցով։
Բոլորս հիշում ենք Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին չփոխանցելը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինական գործունեության խոչընդոտումը և այլն: Սակայն, շարունակական ու միաժամանակ մասսայական խախտման վառ օրինակ է Զվարթնոց օդակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահների փոխարեն անցագրային գործառույթների իրականացումը, որը որևէ կերպ չի բխում 1992 թվականի պայմանագրից, ոչ էլ այլ իրավական ակտից:
Իսպանիայի հարավում հորդառատ անձրևների պատճառով Կադիս քաղաքում զոհվել է 2 մարդ, գրում է El Pais-ը։
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 10 չվերթ հետաձգվել է, հայտնում է RIA Novosti-ն։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր աշխատանքային արձակուրդ է վերցրել, հայտնել են երկրի ղեկավարի աշխատակազմից։
Պակիստանի Կարաչի քաղաքի Regent Plaza Hotel չորսաստղանի հյուրանոցում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, հայտնում է ABCNews-ը։ Ավելի քան 70 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը շնորհավորել է Ալեքսանդեր Վան դեր Բելլենին Ավստրիայի նախագահական ընտրություններում հաղթանակելու կապակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կտրուկ քննադատել է իսրայելցի նախարարներին՝ նրանց մեղադրելով Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնմանը միտված ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ։
Այս պահին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում քննարկում «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով:
Եվրամիությունը նկատելի քայլեր չի նկատում Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ Ռուսաստանի կողմից, ինչը նշանակում է, որ վաղաժամ է խոսել այդ երկրի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Ջեյմսը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին է։
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է իր պարտությունը խորհրդարանական բարեփոխումների մասին հանրաքվեում և հայտարարել իր հրաժարականի մասին, հայտնում է BBC-ն։
Ավստրիայի ազատության կուսակցությունից նախագահի թեկնածու Նորբերտ Հոֆերն ընդունել է պարտությունը դեկտեմբերի 4-ին կայացած կրկնական ընտրություններում: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը զետեղված է Facebook սոցցանցում թեկնածուի էջում: