Ուկրաինան 2017թ. փետրվարին կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտնում է համաշխարհային կազմակերպությունը։
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, հայտնել են երկրի իշխանությունները։ Տասնյակ մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Ջեյմս Մետիսին առաջադրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնին, հայտնում է Fox News-ը։
«Ես կարծում եմ, որ Հայաստանն ի շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: … Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության և հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»:
Հնարավոր է, որ Թրամփն է խնդրել Փենսին զանգահարել Սարգսյանին՝ Ներկայացուցիչների պալատում նրա 10-ամյա պաշտոնավարման ընթացում հայկական հարցերին ծանոթ լինելու պատճառով: Կոնգրեսական Փենսը, որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, 2005 թվականին քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, սակայն 2007 և 2010 թվականներին դեմ է քվեարկել համանման բանաձևերին՝ անհանգստություն հայտնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր հետևանքների առնչությամբ:
«Ժողովուրդ» թերթին վրացի պատգամավորներից հայտնի է դարձել, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ:
Այս տարի եկամուտների չափով երկրորդ տեղում է 33-ամյա բլոգեր և կատակերգու դերասան Ռոման Էթվուդը, որը վաստակել է 8 միլիոն դոլար, ինչը 70 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Էթվուդը ժողովրդականություն է ձեռք բերել փրանք-վիդեոյի շնորհիվ, սակայն նման կարգի տեսահոլովակներով նրա ալիքը չի նորացել ընթացիկ տարվա ապրիլից ի վեր:
Ալեքսանդր Ռարի խոսքով` ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԼՂ հակամարտությունն ամենևին էլ սառեցված չէ, և իրավիճակը կարգավորելու կամ սառեցնելու համար որոշակի քայլեր են անհրաժեշտ։
Թուրքիայի Հաթայի նահանգում ոստիկանների շրջանում գյուլենականներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել:
Ադրբեջանի Աբշերոնի շրջանի բնակիչ 1959 թվականին ծնված Աքբար Ալիեւը ինքնահրկիզման միջոցով վերջ է տվել կյանքին:
Մինչ այդ Time-ը նաև հրապարակել էր ընթերցողների վարկածով «Տարվա մարդ» վարկանիշը: «Տարվա մարդ» է ճանաչվել Հնդկաստանի վարչապետը՝ ձայների 18 տոկոսով: Երկրորդ հորիզոնականը բաժանել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, այդ պաշտոնում նրա հաջորդ Դոնալդ Թրամփը և WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը (ձայների յոթական տոկոս): Երրորդ հորիզոնականում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, նրա օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների վեց տոկոսը:
ԱՄՆ պետքարտուղարի ակնհայտ թեկնածուներ են մնում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն 9-րդ անգամ ընտրվել է Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահ:
Ֆրանսիայի Հայ դատի պաշտպանության հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում Ազգային ժողովի սոցիալիստական խմբի նախագահ Բրունո լը Ռուի նշանակումը:
«Դա նշանակում է, որ ռազմական գործունեությունը, որոշումները կայացվելու են միացյալ կերպով, հենց այդ պատճառով էլ անվանվում է միացյալ։ Ուստի, եթե ոմանք ունեն մտահոգություններ, ապա դրանք կոնկրետ այն մարդկանց ուղեղներում են, որոնք լիովին չեն հասկանում` դա ինչ է ու ինչի համար է նախատեսված»:
«Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե ընթանում են բանակցություններ, ուրեմն դրանք չեն հակասում նոր միությանը, քանի որ Հայաստանը վերսկսել է բանակցությունները՝ լինելով այդ միության անդամ»։
«Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը։
2016թ. երկրորդ կեսին Ռուսաստան են սկսել զանգվածաբար ժամանել ժամանակավոր աշխատանքային միգրանտները, որոնց հոսքը վերջին երկու տարում ճգնաժամի պատճառով նվազել էր։
Մոսկվայում կայացել է ՌԴ և Թուրքիայի վարչապետների հանդիպումը, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները դժվարին շրջանից հետո նորից սկսել են զարգանալ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարում, կոչ է արել մարդասիրական միջանցքներ սահմանել Սիրիայի Հալեպ քաղաքում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ներառել մի շարք արգենտինացի լրագրողների, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնել է արգենտինական ռադիոյի աշխատակից Ռոման Լեյթմանը, որին Ադրբեջանում դարձյալ «պերսոնա նոն գրատա» են հայտարարել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն արդյո՞ք հանգիստ, առանց խնդիրների է ընդունել Առաջին համաշխարհային պատերազմում սպանությունները՝ որպես Հայոց ցեղասպանություն, հարց է հղում Associated Press-ի հոդվածագիր Բրեդլի Կլափերը։
Սաուդյան Արաբիայում դատարանը մահապատժի է դատապարտել 15 մարդու, որոնք մեղադրվում են Իրանի օգտին լրտեսություն անելու մեջ, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
«Հաշվի առնելով տարածաշրջանի յուրահատկությունը՝ Ռուսաստանի և Թուրքիայի վրա առանձնահատուկ պատասխանատվություն է ընկած։ Ելնելով դրանից՝ կարելի է եզրակացնել, որ եթե փակենք աչքերը տարածաշրջանի խնդիրների վրա, դրանք գլոբալ մասշտաբներ ձեռք կբերեն»,- նշել է վարչապետը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, հայտնում է «ԱզերԹաջը»։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Անկարան պետք է ապահովի քուրդ ընտանիքների վերադարձը Դիարբեքիր, հայտնում է DW-ն։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ հետ է կանչում դեկտեմբերի 2-ին արված առաջարկները արևելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու վերաբերյալ։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը սփյուռքահայերին` ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու մասին, պտուղներ է տալիս: Այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Հ.Հակոբյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք արձագանք կա՞ իր կոչին:
Ադրբեջանի կառավարությունը մեծացրել է 2017թ. պետբյուջեի չափորոշիչները, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը Միլի մեջլիսի նիստում, որտեղ քննարկվել է 2017թ. պետբյուջեն։
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել Է Մոսկվայի Տիմիրյազեւյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: