
«ԵՄ-ն չի կարող ապահովել իր անվտանգությունն առանց Թուրքիայի»․ Բինալի Յըլդըրըմ

Եվրամիությանն անհրաժեշտ է գիտակցել, որ իր անվտանգությունն առանց Թուրքիայի չի կարող ապահովել։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։
«Եվրամիությանն անհրաժեշտ է շատ լավ մտածել այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է ոչ թե հանուն մեզ, այլ հանուն սեփական ապագայի։ Իսկ Եվրոպայի ապագան և անվտանգությունն առանց Թուրքիայի անհնար է»,- ասել է նա։