Իսրայելի օդուժը գնդակոծել Է Դամասկոսի մերձակա Մեզա օդանավակայանը. «Ալ Մայադին»
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին: Այդ մասին հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ հակառակորդի ինքնաթիռները լուսաբացին սիրիական տարածքի վրա գրոհել են Լիբանանի օդային տարածությունից:
Հարձակումից հետո ավիաբազայում կես ժամվա ընթացքում հզոր պայթյուններ են որոտացել: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ գնդակոծվել Էին օդանավակայանի տարածքի բանակային դիրքերը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սիրիական ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռների վնասվելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դամասկոսի զինվորական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանում օդանավակայանի գնդակոծումը: