
Ասադի զորքերը գրավել են Հալեպի պատմական կենտրոնը. SOHR

Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Դամասկոսի վերահսկողության տակ է գտնվում Հալեպի ողջ պատմական կենտրոնը։
Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով՝ Ասադի զորքերը առաջ են շարժվում, հայտնում է DW-ն։
Մասշտաբային հարձակման ընթացքում Հալեպի հյուսիսում սիրիական կառավարական զորքերը ապստամբներից գրավել են քաղաքի կարևոր շրջանները։
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ Դամասկոսի վերահսկողության տակ է գտնվում Հալեպի ողջ պատմական կենտրոնը։
Նախօրեին SOHR-ը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը գրավել են Հալեպի արևելյան հատվածի 75 տոկոսը, գրավված է 7 շրջան, այդ թվում՝ ռազմավարական կարևոր նշանակության Աշ-Շաար մեծ թաղամասը։