Կիեւը լիովին պատրաստ է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի անցկացմանը: Այդ մասին հայտարարել է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի փոխնախագահ Ալեքսեյ Ռեզնիկովը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նվազեցնում կամ դադարեցնում է զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը:
Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հայ համայնքի պաշտոնական օղակները կանգնելու են Մակրոնի կողքին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հայ անհատները չունեն ազատություն և այլ կարծիք ունենալու իրավունք։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եգիպտոս է ուղեւորվում որպես խաղաղության դեսպանորդ: Այդ մասին ասված է քահանայապետի՝ եգիպտացիներին հղված ուղերձում, որն ապրիլի 25-ին տարածվել է Կահիրեում:
Բրիտանական բարձրագույն կրթությունն աշխարհի առաջատարն է, բայց Brexit-ն սպառնում է մեր միջազգային մրցունակությանը եւ մեր համալսարանների հաջողությանը երկարաժամկետ հեռանկարում:
Թուրքիայի Շըրնաք և Կարս գավառներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից կազմակերպված պայթյունների հետևանքով թուրք զինվորներ են մահացել:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր դիրեկտիվ է ընդունել Եվրոպայում հրազենի շրջանառության վերահսկողության ուժեղացման վերաբերյալ:
Իտալիան հանդիսավոր կերպով նշում է իր ազգային տոնը՝ նացիզմից ու ֆաշիզմից ազատագրման 72-րդ տարեդարձը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումից` Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը:
Հունաստանի դատարանն արդեն երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներից երեքին:
Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Բարսելոնի նահանգի մի քանի բնակավայրերում, ձերբակալվել է ինը մարդ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում է կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը:
Եվրակազմակերպության պատվիրակությունը կշարունակի աշխատանքն Ուկրաինայի տարածքում՝ չնայած կազմակերպության Հատուկ մոնթորինգային խմբի աշխատակիցների ավտոմոբիլի պայթելու հետ կապված միջադեպին:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո քաղաքական համակարգում նախատեսվող փոփոխությունների ֆոնին նոր չափանիշներով ԹուրքիաԵՄ համագործակցությունը զարգացնելու մասին:
Եվրամիությունը 116 մլն եվրո է հատկացրել Եմենին որպես մարդասիրական եւ տնտեսական օգնություն:
Իրաքի կառավարական ուժերն ապրիլի 25-ին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Մոսուլի արեւմտյան մասի ամենաընդարձակ շրջանից՝ աթԹանեքից:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ապրիլի 25-ին քննարկել է Թուրքիան մոնիթորինգի տակ վերցնելու հարցը:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնել է 400 հազար դոլարի դիմաց սեպտեմբերին ելույթ ունենալ Նյու Յորքում:
Չինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին գրել է South China Morning Post թերթը:
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը:
«Ես, ճիշտն ասած՝ ակնկալում էի, որ ցամաքային գործողություններ կսկսվեն Իրաքում, բայց չի բացառվում, որ այս ավիահարվածներին հաջորդեն ցամաքային գործողություններ։ Խոսքը կանոնավոր բանակի մասին չէ, չնայած Թուրքիան Իրաքում ռազմաբազա ունի, բայց հատուկջոկատայինների մասնակցությամբ որոշ գործողություններ կլինեն»:
Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը:
Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100-հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-ի հետ սահմանում: Միաժամանակ բարձրացվել է ՉԺՀ-ի զինված ուժերի պատրաստության մակարդակը:
Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։
Խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին քայլերթին: Ռոուզին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած երթին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-23-ին երկօրյա պաշտոնական այցով եղել է Իրանում, որտեղ բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի եւ Մեջլիսի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանիի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին: