Բաժիններ՝

Իտալիան նշում է ֆաշիզմից և գերմանական օկուպացիայից ազատագրման տարեդարձ

Իտալիան հանդիսավոր կերպով նշում է իր ազգային տոնը՝ նացիզմից ու ֆաշիզմից ազատագրման 72­-րդ տարեդարձը: Ամբողջ երկրում հիշատակի ակցիաներ են անցկացվում հանրապետության ղեկավարության, հիմնական հասարակական եւ արհմիութենական կազմակերպությունների մասնակցությամբ։

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան Հռոմի կենտրոնում դափնեպսակ է դրել «Հայրենիքի զոհասեղանի» Անհայտ զինվորի շիրիմին: Այնուհետեւ պետության ղեկավարն ինքնաթիռով մեկնել է Էմիլիա­Ռոմանիայի մարզի Կարպի քաղաք: Իտալիայի ամենամեծ հրապարակներից մեկում հանրահավաք է կազմակերպվել ի հիշատակ համակենտրոնացման ճամբարներում զոհված կալանավորների:

Իտալիայի պարտիզանների ազգային ասոցիացիայի (ԻՊԱԱ) կողմից կազմակերպված ավանդական երթեր են տեղի ունեցել Ապենինների տարբեր քաղաքներում, ներառյալ մայրաքաղաքը: Այստեղ երկրորդ տարին անընդմեջ անցկացվում են ԻՊԱԱ­-ի եւ Հռոմի հրեական համայնքի առանձին ցույցեր, որը համատեղ գործողություններից ձեռնպահ է մնում այն պատճառով, որ պարտիզանների շարքերում պաղեստինցիներ կան:

1945 թվականի ապրիլին գերմանացիների կողմից օկուպացված Հյուսիսային Իտալիայում սկսվել է համընդհանուր գործադուլ եւ զինված ապստամբություն:

Պարտիզաններն ու ապստամբները արյունահեղ մարտերում հարյուրավոր քաղաքներ են ազատագրել դեռ մինչեւ դաշնակիցների զորքերի գալը: 1945 թվականի ապրիլի 25-­ին ֆաշիստական դիկտատոր Բենիտո Մուսոլինին փախել է Միլանից, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս