Վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում կմասնակցի ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը:
ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի Քիրկուկ նահանգում 10 մուսուլման քարոզիչի են առևանգել, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Ճապոնացի զբոսաշրջիկը մահացել է Հնդկաստանի Թաջ Մահալ դամբարան այցելության ժամանակ սելֆի անելու փորձի ժամանակ, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնում առաջադրել է Էրիկ Ֆենինգի թեկնածությունը, ով չի թաքցնում իր միասեռական կողմնորոշումը: Այս մասին հայտնում է BBC-ն։
Շեյխ Ռաշիդ բեն Մուհամմեդ Ալ Մաքթումը՝ Դուբայի առաջնորդ ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի ավագ որդին մահացել է սրտային նոպայից 34 տարեկանում:
Նվազագույնը 10 մարդ է խեղդվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու Իրանի Հորմոզգան նահանգում նախօրեին գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Զինված ուժերի 56 ներկայացուցչի են գնդակահարել երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող ավիաբազայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչի հետ, որի ժամանակ քննարկվել են փախստականների ճգնաժամին առնչվող հարցեր, որոնց բախվել են խորվաթական իշխանություններն ու ԵՄ-ը, հայտնել են Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունից:
Վրաստանում դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային դատապարտել է չորսուկես տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում է Turan գործակալությունը, Բաքվում ձերբակալվել է լրագրող Ահմեդ Մուխթարը:
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խնդրով: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին երեկ Բաքվում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի գործերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Էվելինա Ն. Ֆարքասը:
Նվազագույնը 26 մարդ է զոհվել Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ ԴԱԻՇ-ի դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի հաղորդած տվյալներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է Ռուսաստան այցելել սեպտեմբերի 23-ին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով նախագահի ադմինիստրացիայի արարողակարգային բաժնի ներկայացուցչին:
Եվրոպական երկրները պետք է ամրացնեն իրենց սահմանները, քանի որ մայրցամաք է ուղևորվում 30-35 մլն փախստական:
Եվրամիությունը ու ԱՄՆ-ը ծրագրում են երկարաձգել հակառուսական պատժամիջոցները 2016 թվականին, քանի որ մինչև տարեվերջ Ուկրաինայի կոնֆլիկտի հարցով խաղաղ համաձայնագրի կյանքի կոչման ապագայի հեռանկարները թուլանում են:
Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկ քաղաքում իրավապահները մի տղամարդու են ձերբակալել, որը կասկածվում է երկրորդ դասարանի մի աշակերտուհու բռնաբարելու մեջ:
Թուրքիայի առափնյա ոստիկանությունը հայտնաբերել է 4 տարեկան սիրիացի աղջկա մարմին, ով կարող էր լինել սեպտեմբերի 15-ին փախստականների տեղափոխող նավի ուղևորներից մեկը:
8 հազար մարդ է զոհվել Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտն սկսվելուց ի վեր, հայտնել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Քրիստոֆ Հայնսը նախօրեին կայացած ճեպազրույցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իրանի Թեհրան նահանգում գտնվող «Ռաջաի» բանտում նախօրեին 5 մարդու նկատմամբ դատավճիռ է իրականացվել:
ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայի հարցով ձեռնամուխ լինել Մոսկվայի հետ սահմանափակ բանակցությունների: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան բաց է Սիրիայում օպերացիաների ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մասին «տակտիկական-գործնական քննարկումների» համար:
«Ադրբեջանում ինձ համար ստեղծված են լավագույն պայմանները: Ես մնում եմ լավագույն հյուրանոցում ու երեկ միայնակ շրջել եմ քաղաքում»,- ասել է նա:
«Հայաստանում իմ հետապնդման պատճառը կապված է իմ հասարակական գործունեության ու որպես իրավապաշտպան՝ աշխատանքի հետ»:
Արևելյան Վրաստանից՝ Պանկիսկի կիրճի, 5 մարդ, այդ թվում՝ 2 ուսանող, մեկնել են կռվելու Սիրիայում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման կազմում, հայտնում է «Կախեթի» տեղեկատվական կենտրոնը:
Այսօր առավոտյան նոյեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE բորսայի եվրոպական մասնաճյուղում նվազել է մինչև 1 բարելի դիմաց 48,87 դոլար:
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատվել է նախնական կալանքից երկրի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, որը հակասահմանադրական է ճանաչել նրա ավելի քան 9 ամիս տևող կալանքը:
Ավելի վաղ Խորվաթիայի իշխանությունները հայտարարել էին, թե այլևս չեն կարող ընդունել ներգաղթյալների, ովքեր երկրի միջոցով հույս ունեն հասնել Արևմտյան Եվրոպայի երկրներ:
Ավելի վաղ Սարգսյանը եղել է НТВ հեռուստաալիքի «Ֆուտբոլային գիշեր» մարզական-տեղեկատվական ծրագրի հաղորդավարը ու մասնակցել է մի շարք հեռուստատեսային նախագծերի:
«Երկու երկրների միջև բարձր մակարդակով ընթանում է քաղաքական երկխոսություն: Բացի այդ՝ կապերը զարգանում են քաղաքական, տնտեսական, մարդասիրական ու այլ որոտներում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով Вестника Кавказа-ի թղթակցի հարցին:
Քյոլնի մանկական կլինիկայում գերմանացի վիրաբույժները հաջողությամբ վիրահատել են ու առանձնացրել Վրաստանից սիամական երկվորյակներին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:
Անդրադառնալով տարբեր հայտնի անձանց վերաբերյալ հնչեցված մի շարք անհիմն ու անհեթեթ մեղադրանքներին՝ Բաղդաթը զգուշացնում է պետության «կեղտոտ քաղաքական խաղերին» աջակցող և իշխանություններին մեղսակից դարձող Թուրքիայի քաղաքացիներին: