«Ռուսաստանը տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը». Լավրով

Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու  Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ի ձգտումը` օգնել լուծել խնդիրները Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, կազմակերպության ակտիվ մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներին: Այս բոլոր ուղղություններով գոյություն ունեն կարգավորման առաջընթացի համար բավականին լուրջ խոչընդոտներ, սակայն, առնվազն բոլոր «արտաքին խաղացողները» տրամադրված են այնպես, որ ստեղծեն պայմաններ ներգրավված կողմերի միջև փոխզիջումներ գտնելու նպատակով»,- ասել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930