ԵԱՀԿ-ն կշարունակի աշխատանքն Ուկրաինայում՝ չնայած պատվիրակության ավտոմոբիլի պայթելուն. Զանիեր
Եվրակազմակերպության պատվիրակությունը կշարունակի աշխատանքն Ուկրաինայի տարածքում՝ չնայած կազմակերպության Հատուկ մոնթորինգային խմբի աշխատակիցների ավտոմոբիլի պայթելու հետ կապված միջադեպին: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Մենք այսուհետեւ էլ կաշխատենք Ուկրաինայում՝ չնայած այդ սոսկալի դեպքին»,-ասել է Զանիերը: Դոնբասում պատվիրակության ավտոմոբիլի պայթելու հետեւանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը:
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ պատվիրակության ներկայացուցիչներն ավելի ուշադիր կվերաբերվեն անվտանգության միջոցներին:
Մյուս կողմից, նրա խոսքով՝ անհրաժեշտ է հոգ տանել, որ պատվիրակությունն ավելի արդյունավետ աշխատի, «ինչպես առաջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: