Բաժիններ՝

Եվրամիությունը 116 մլն եվրո հատկացրեց Եմենին

Եվրամիությունը 116 մլն եվրո է հատկացրել Եմենին որպես մարդասիրական եւ տնտեսական օգնություն: Այդ մասի հայտնել է եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Օգնության փաթեթը ներառում է 46 մլն եվրո շտապ մարդասիրական օգնություն եւ 70 մլն եվրո՝ հաջակցություն 2017 թվականին երկրի տնտեսական վերականգնման»,-­ասված է հաղորդագրության մեջ:

Եվրահանձնաժողովը նշել է, որ ԵՄ­-ն Եմենի իրադրությունը դիտում է որպես աշխարհի խոշորագույն հումանիտար ճգնաժամերից մեկը: Նրա գնահատումների համաձայն, երկրի 18,8 միլիոնի հասնող բնակչության 70 տոկոսը մարդասիրական օգնության կարիք ունի, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս