Բաժիններ՝

Թբիլիսիում քննարկվել են վրաց-թուրքական ռազմական համագործակցության խորացման հեռանկարները

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները: Այդ մասինասված է Վրաստանի պաշտպանության նախարարության գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգության, տարածաշրջանային մակարդակով ռազմավարական համագործակցության եւ Սեւ ծովում անվտանգության հարցերը: Այս կապակցությամբ նրանք նշել են Վրաստան­Թուրքիա­Ադրբեջան­ ձեւաչափով համագործակցության կարեւորությունը:

Նրանք նաեւ ուշադրություն են հատկացրել Լեւան Իզորիայի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցին եւ նշել, որ դա կնպաստի երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստան է այցելել Վրաստանի իր պաշտոնակից Դավիթ Ռաքվիաշվիլիի հրավերով: Թուրքիայից ժամանած հյուրի հետ արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը թուրքական կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել է Sputnik­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930