
Իրաքցի զինվորականներն ԻՊ-ից ազատագրել են Մոսուլի արևմտյան մասի խոշորագույն շրջանը

Իրաքի կառավարական ուժերն ապրիլի 25-ին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Մոսուլի արեւմտյան մասի ամենաընդարձակ շրջանից՝ աթԹանեքից: Այդ մասին հայտնել է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի բարձրաստիճան մի հրամանատարի:
Հատուկ նշանակության զորամասերի հրամանատար գեներալլեյտենանտ Աբդուլ Վաշաբ ասՍաադիի խոսքով՝ այդ շրջանն «ամբողջությամբ ազատագրված է եւ գտնվում է կառավարական ուժերի լիակատար հսկողության ներքո»:
Մանրամասներ չեն հաղորդվում: Գործակալության տվյալներով՝ ներկայում իրաքյան զորքերը լուրջ դիմադրության են բախվում աթԹանեքից արեւելք ընկած այսպես կոչված
«հին քաղաքում», որը ձգվում է քաղաքը արեւմտյան եւ արեւելյան շրջանների բաժանող Տիգրիս գետի երկայնքով: 2016 թվականի աշնանը իրաքյան բանակը ռազմական գործողություն է սկսել, որի գլխավոր նպատակը ԻՊ-ի ահաբեկիչներից Մոսուլի
ազատագրումն է:
Իրաքցի զինվորականներին հաջողվել է հունվար ամսին քաղաքի արեւելյան մասն ամբողջովին մաքրել ահաբեկիչներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։