Բաժիններ՝

Կիևը պատրաստ է «Եվրատեսիլ-2017»-ին

Կիեւը լիովին պատրաստ է «Եվրատեսիլ-­2017» երգի մրցույթի անցկացմանը: Այդ մասին հայտարարել է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի փոխնախագահ Ալեքսեյ Ռեզնիկովը:

«Կիեւ քաղաքը լիովին պատրաստ է «Եվրատեսիլ-­2017»-­ի անցկացմանը: Ինչպես մենք ասում էինք, Կիեւը պատրաստ էր, Կիեւը պատրաստ է, Կիեւը պատրաստ կլինի»,­-ասել է Ռեզնիկովը մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ Կիեւում մետրոյի «Լեւոբերեժնայա» կայարանի շրջանում, որը գտնվում է Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ, որտեղ կկայանա մրցույթը, ենթակառուցվածք է պատրաստվում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Բացի դրանից, տարածքը կանաչապատվում է, փոխվում է լուսավորությունը:

Կիեւի իշխանությունները խոստանում են, որ մրցույթի անցկացումը չի խանգարի այն շենքերի բնակիչներին, որոնք գտնվում են Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ: Նաեւ նա անհիմն է համարել այն լուրերը, թե բնակիչները չեն կարողանա տուն հասնել կամ երեխաների հետ զբոսնել անվտանգության միջոցների պատճառով, որոնք ձեռնարկվում են «Եվրատեսիլի» կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս