Էգեյան ծովում խեղդված սիրիացի 3 տարեկան տղայի հայրը՝ Աբդուլլա Քուրդին, «սարսափելի» է անվանել ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարները, որոնք պատկերում էին երեխային, նաև հերքել, որ ինքը զբաղվել է Եվրոպա փախստականների անօրինական տեղափոխմամբ:
Եվրոպական խորհրդարանի բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ բացարձակապես անհիմն է ու քաղաքական սադրանք՝ կառուցված սուտ, զրպարտչական ու կանխակալ հարաբերությունների վրա:
«Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ չեմ տեսնում ԱՄՆ-ին՝ այս տարածաշրջանում որպես խաղացող՝ իր ներկայիս «հասակով»: Անցյալում գուցե սա իրատեսական և արդյունավետ առաջարկ լիներ: Միշտ կրկնում եմ՝ Քի Ուեսթում կարգավորումը համարյա տեղի էր ունեցել: Բայց տարածաշրջանում ազդեցություն ունեցող արտաքին խաղացողներից մեկը չցանկացավ դա, և դա տեղի չունեցավ»:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն մոտ ժամանակներս կայցելի Իրան: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Դանիայում կայացվել է աղմկահարույց դատական գործով դատավճիռ 15-ամյա աղջկա ու նրա ջիհադիստ ընկերոջ կողմից աղջկա մոր սպանության փաստով, գրում է The Daily Mail-ը:
Facebook-ի գերմանական ստորաբաժանման ղեկավարությունը մտադիր է Գերմանիայի արդարադատության նախարարության հետ համատեղ ամենակոշտ եղանակներով պայքարել սոցցանցերում քսենոֆոբիայի դրսևորումների ու օգտատերերի ռասիստական ելույթների դեմ:
«Եթե Ռուսաստանը չաջակցեր Սիրիային, ապա իրավիճակն այդ երկրում ավելի վատ կլիներ, քան Լիբիայում, իսկ փախստականների հոսքը՝ ավելի շատ: Սիրիայի օրինական կառավարությանը ցուցաբերած աջակցությունը ընդհանրապես կապ չունի Լիբիայի, Իրաքի, Եմենի, Աֆղանստանի փախստականների հոսքերի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսատանի Դաշնությունը չի դիմել Վրաստանին՝ կապված Վրաստանի օդային տարածքով ռազմական կամ երկակի նշանակության բեռներ տեղափոխելու հետ
Թուրք քննիչները սկսել են հետաքննություն իրականացնել Dogan Media Group մեդահոլդինգի նկատմամբ, որին կասկածում են ահաբեկչության քարոզչության մեջ
ԵՄ անդամ-երկրների ներքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած արտահերթ հանդիպմանը չեն կարողացել համաձայնեցնել փախստականների ընդունման հետ կապված քվոտաները:
Խնդիրը հատկապես սուր է դրված Բավարիայում, որտեղ մեծաթիվ սիրիացիներ են ժամանել
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է ՀԱՊԿ շրջանակում կազմակերպություն ստեղծել՝ խաղաղապահներ պատրաստելու նպատակով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանը ունի բոլոր շանսերը՝ դառնալ ամենադինամիկն ու նշանակալին ՄԱԿ-ի ողջ գոյության պատմության մեջ
Սիրիացի նվազագույնը 13 փախստական, այդ թվում՝ 4 երեխա է խեղդվել այսօր Էգեյան ծովում մոտորանավակի շրջվելու հետևանքով, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի բացման արարողության ժամանակ BMW ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Կրյուգերը ուշաթափվել է, հայտնում է Bloomberg-ը:
Թուրքիայի Մուշ նահանգում պայթեցվել է թուրք զինծառայողների տեղափոխող ավտոբուսը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել 12 զինծառայող, հայտնում է İHA-ն:
Գլխավոր սահմանային «Խորգոշ-2» անցակետը փակվել էր իրավապահների կողմից, ինչը Սերբիայի կողմից դարձել էր ներգաղթյալների կուտակման պատճառ, ովքեր ցանկանում էին տեղափոխվել Հունգարիայի տարածք:
Պուտինը հիմա հուսահատության մեջ է, քանի որ նավթի գինն այն մակարդակում, որի վրա հիմա գտնվում է, իր ռեժիմի վախճանն է նշանակում: Հենց այդպես կործանվեց Խորհրդային Միությունը Ռեյգանի ժամանակ, երբ նավթի գինը մոտավորապես այդքան ընկավ:
Charlie Hebdo երգիծական ամսագիրը հրապարակել է սիրիացի 3 տարեկան տղայի՝ Այլան Քուրդիի լուսանկարները, ում մարմինը հայտնաբերվել էր Թուրքիայի Բոդրում քաղաքի ափին:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջազգային մեկուսացման ենթարկվել, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
ԵԱՀԿ Մինկսկի խմբի համանախագահները կկազմակերպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Նախկին բանկիր Մալկոլմ Թերնբուլը պաշտոնապես դարձել է Ավստրալիայի նոր վարչապետ: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրի վարչապետ Թոնի Էբոթի հրաժարականից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։
Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այցելություն կատարել Հայաստան, որը Նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհակալությամբ ընդունել է:
«Հնարավոր է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ներկայացվի որպես ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունք, բայց որոշումն այլ տեղում է կայացվելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ներկայումս Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունյակագիր Փոլ Գոբլը:
«Հուսով ենք, ցուցահանդեսին մասնակցությունը կնպաստի հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, կօգնի միջազգային շուկայում ավելի ընդլայնված մասշտաբներով և ծավալներով ներկայացված լինելուն, ընկերություններին հնարավորություն կտա նոր գնորդներ ձեռք բերելու»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Ֆրանսիայի Պոնտազուե քաղաքում Femen-ի ակտիվիստներին ծեծել են իսլամում կնոջ դերին նվիրված համաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար:
Կախեթի հարյուրավոր ֆերմերներ են այսօր հավաքվել Գուրջաանիում՝ շրջանային ադմինիստրացիայի շինության առաջ՝ հուսալով իշխանություններից ստանալ իրենց պահանջի պատասխանը, այն է՝ խաղողի մթերման գնի բարձրացում, հայտնում է Interfax-ը:
Վոլգոգրադում սեպտեմբերի 13-ին Դաղստանում բնակվող ադրբեջանցիները «Բարիտոն» կարաոկե-բարում ծեծկռտուք են սարքել և 5 հոգով ծեծել մի հայ երիտասարդի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի բաժնի նախագահ Արթուր Մկրտչյանը։