Եվրահանձնաժողովն ուժեղացնում է հրազենի շրջանառության վերահսկողությունը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր դիրեկտիվ է ընդունել Եվրոպայում հրազենի շրջանառության վերահսկողության ուժեղացման վերաբերյալ: Այս մասին հայտնել է Եվրամիության (ԵՄ) գործադիր իշխանության մամուլի ծառայությունը:
«Հրազենի վերաբերյալ նոր դիրեկտիվն ավելի խիստ վերահսկողություն կապահովի զենք ձեռք բերելու եւ ունենալու նկատմամբ, որպեսզի քրեական եւ ահաբեկչական խմբավորումները չկարողանան օգտվել զենքի ձեռքբերման օրինական ուղիների եւ դրա շրջանառության կարգավորման համակարգի թերություններից»,-ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Փաստաթղթին համապատասխան զգալիորեն խստացվում են մարտական ավտոմատ զենքի (կատեգորիա A) օրինական ձեռքբերման եւ հաշվառման կանոնները. այժմ այն լիովին արգելված է մասնավոր անձանց վաճառելու համար: Եվրամիության բոլոր երկրները նաեւ պարտավոր են լիովեին արգելել սկսած 20 փամփուշտից պահեստատուփով կիսաավտոմատ կարճափող զենքի կամ սկսած 10 փամփուշտից կիսաավտոմատ երկարափող զենքի այսպես կոչված քաղաքացիական օգտագործումը (օրինակ՝ ինքնապաշտպանության կամ որսի
նպատակով):
Խստացված են նաեւ մյուս կատեգորիաների զենքի ձեռքբերման եւ պահման պահանջները, հաղորդել էՏԱՍՍ-ը։